Breaking News
Loading...
четверг, 11 апреля 2013 г.

Toyota-ն վիճարկում է Ford-ի առաջնորդությունը



Toyota-ն վիճարկում է Ford-ի առաջնորդությունը
Toyota Motor եւ Ford ավտոմոբիլային ընկերությունները բախվել են համաշխարհային շուկայում առաջատարության համար պայքարում։ Ճապոնական արտադրողի տվյալներով, մոլորակի վրա ամենալավը վաճառվում են Toyota Corolla ավտոմեքենաները, իսկ ամերիկյան արտադրողի տվյալներով՝ Ford Focus-ը։
Ընկերությունների միջեւ հակասությունն առաջացել է, երբ Ford-ը հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որում Focus ավտոմեքենան աշխարհի ամենավաճառվողն է անվանել։ Ամերիկացիների տվյալով՝ ովքեր վկայակոչել են ավտոմեքենաների վաճառքի մասին տեղեկություններ հավաքող Polk ֆիրմայի հետազոտությունները, մեկ տարվա ընթացքում իրացվել է 1,02 միլիոն Focus ավտոմեքենա, ինչը Ford-ին առաջին տեղը գրավելու հնարավորություն է տվել։
Մամուլի հաղորդարության մեջ ոչինչ չի ասվել Toyota Corolla-ի վաճառքի մասին, սակայն ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ վաճառվել է 873 հազար հատ մեքենա:
Այս պնդմանը չեն համաձայնել Toyota-ում։ Նրանց սեփական հաշվարկներով աշխահում մեկ տարվա ընթացքում վաճառվել է 1,16 միլիոն Corolla մեքենա։ Corolla –ի բոլոր տեսակների մեջ 90% -ը բաժին է ընկնում Corolla Sedan-ին, իսկ մնացած 10%-ը՝ բաշխված է Corolla Altis-ի, Corolla Axio-ի, Corolla Wagon-ի, Corolla Fielder-ի եւ Corolla Rumion-ի միջեւ։
Ոչ Polk-ում, ոչ Ford-ում Toyota-ի հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանել

0 коммент.:

Отправить комментарий

 
Toggle Footer