Breaking News
Loading...
четверг, 11 апреля 2013 г.

Վթար Արցախի փողոցում. ուղեւորներից մեկը մահացել է

Վթար Արցախի փողոցում. ուղեւորներից մեկը մահացել է
Այսօր` ապրիլի 11-ին, ժամը 06:30-ի սահմաններում Արցախի փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: «Opel Vectra» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել հաստաբուն ծառին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական տարբեր վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել: Ուղեւորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Աղբյուրը՝ NEWS.am

0 коммент.:

Отправить комментарий

 
Toggle Footer