Breaking News
Loading...
четверг, 11 апреля 2013 г.

Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն

Աշխարհի ամենահարգված ընկերությունների ցուցակը գլխավորել է BMW-ն
Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն  հարցումների` ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները`  BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում` ասիականները (ճապոնական  Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում` ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը):
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են  BMW-ն, ամերիկյան The Walt Disney Company ընկերությունն ու շվեցարական  Rolex-ը: Ցուցակի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 15 ավտոարտադրողներ, սպառողական ապրանքների 12 արտադրողներ, էլեկտրոնիկայի եւ տեխնոլոգիական արդյունաբերության 11 ներկայացուցիչներ, 9 մանրածախ առեւտրի արտադրանքներ, սննդի 8-ական արտադրողներ, 7 դեղագործական ընկերություններ, 6 խմիչք արտադրողներ 3-ական տեղեկատվական արտադրողներ եւ այլն:

0 коммент.:

Отправить комментарий

 
Toggle Footer